Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի կզուց միչև Դիլիջանի թունել ձյուն է տեղում։ Ծովագյուղյուղի հատվածում և Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է: Եղվարդի, Արթիկի, Եղեգնաձորի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհին
տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Հարգելի վարորդներ հորդորում ենք լինել խիստ ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս