«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։
«Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաեւ ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ։
Նա թիմի անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ լավ հարաբերություններ, փորձ ունի, լեզուներ գիտի։ Եվ այնպես չէ, որ Եվրոպան ահավոր դեմ է այն ամենին, ինչ տեղի է ունենում հայոց պառլամենտում, չմտածեք, որ սիրտները ցավում է Հայաստանի համար՝ իրենք զգուշացնում են, մնացածը մեր որոշելիքն է։ Եթե ուզում ենք բռնապետությունում ապրել՝ խնդրեմ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։