Զորամասն «էլիտար» է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում, իրականացնում է մարտական հերթապահություն: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ ինչպես է ստացվել, որ պաշտոնյաների որդիները նույն, այսպես կոչված՝ «էլիտար» զորամասում են հավաքվել:
«Արցախում են ծառայում, ասում եք՝ ինչո՛ւ են Արցախում ծառայում, Հայաստանում են ծառայում, ասում եք՝ ինչո՛ւ այստեղ: Այդ զորամասում 1000 զինծառայող է ծառայում, և կարող է հազարից երկուսը կամ երեքն ազգակցական կապ ունեն ինչ-որ մեկի հետ»,- ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում