ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փոխքաղաքապետը խոստացել է, որ տարածքը լինելու է խաղահրապարակ». ինչ քայլեր կձեռնարկեն Մալաթիայի բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման։

Բնակիչների պնդմամբ՝  ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:

«Ոստիկանությունը գալու է մեզ նեղի, մենք էլ սուսուփուս ձեններս կտրենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները:

Ի դեպ նշենք, որ Երևանի քաղաքապետ մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայում ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն։

Ինչը Երևանի ԲՀԿ ավագանու Արմեն Ներսիսյանի հետ զրույցում հաստատում են նաև բնակիչները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս