Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%. փոխքաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հաշվի առնելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%:

Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվության հետ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:

Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»:




Լրահոս