Լուսանկարն արվել է Վարդաշենում
Երեւանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է: Պարզվել է, որ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը, բեկորներն ընկել են բնակիչների վրա: Փրկարարները վերահսկում են տարածքը:
ՀԱՐՑ. Եթե մեքենան հանձնվել է ժամանակավոր պահպանության, ապա հնարավո՞ր այդ ընթացքում շահագործել այն:
Կարեն Պետրոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք չունեն օգտագործելու ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքները, այդ թվում՝ ժամանակավոր պահպանության վայրի տարածքից արտահանել դրանք մինչեւ դրանց բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգով, կամ մինչեւ սույն օրենսդրությամբ նախատեսված այլ գործողությունների ավարտը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների՝ մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային փաստաթղթով ապրանքների ներմուծումը, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը:
ՀԱՐՑ. Եթե անձի՝ կենսաթոշակի անցնելու տարիքը լրացել է, ապա ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:
Վարդուհի Նալբանդյան (37 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Նալբանդյանի հարցին ի պատասխան՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`
1.նշանակել կենսաթոշակ,
2.նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
3.մերժել կենսաթոշակ նշանակելը:
Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժման պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու պարագայում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: