ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 2-ին, ժամը 18:37-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, որի տեղեկացմամբ՝ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), որի առողջական վիճակը գնահատվել է ծանր: