Մեկ շաբաթով կլռեն․ քարոզարշավի սպասվող գործընթացների հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար, ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից, սակայն «Այո»-ի ակտիվ քարոզչության մեկնարկը երեկ չտրվեց։ Ինչպես հայտնի է, նախօրեին էլ կորոնավիրուսի հաստատման պատճառով չեղարկվեց Մարտի 1-ին նվիրված երթը:

Եվ«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկումներ են եղել, թե ինչպես վարվեն: Երեկ արդեն պատգամավորները լրագրողների հետ զրույցներում մեկնաբանում էին, թե ԱԺ նիստերի պատճառով քարոզչություն, որպես այդպիսին, չի լինի կամ կլինի պասիվ: Եվ, մեր տեղեկություններով, իսկապես որոշում է կայացվել այս մեկ շաբաթում քարոզչություն չիրականացնել եւ սպասել: Սակայն քննարկումներ են եղել նաեւ դրանից հետո սպասվող գործընթացների շուրջ: Թե ինչ կլինի մեկ շաբաթից, եւ քանի կորոնավիրուսով վարակված կարող է լինել, դեռ վաղ է ասել: Եվ հետաքրքիր է, որ առկա չեն ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկման մեխանիզմներ, եւ այն, այնուամենայնիվ, տեղի կունենա: Այս ընթացքում իշխող ուժը նաեւ քննարկում է քարոզարշավի հնարավոր տարբերակներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս