«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, սակայն ուշ ժամի պատճառով չկարողացանք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։
Որոշման հիմքում քաղաքական, գուցե նաեւ իրավական հիմնավորումներ են դրված։ Գրավոր հարցում ենք ուղարկել, տեղեկությունը ստանալուն պես կհրապարակենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։