ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր վաղ առավոտից Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց ընթանում է ավտոներկրողների բողոքի ակցիա:
Բանն այն է, որ Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի՝ մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները պետք է ամբողջությամբ փոխհատուցի: Ընկերությունը ունի նաև ավելի քան 40 ներկայացուցիչ Հայաստանում: Սակայն, ինչպես վստահեցնում են բողոքի ակցիայի մասնակիցները, 2019 թ. գոստոսից սկսած ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառած վնասները: Խոսքը մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլարի մասին է:
Ավտոներկրողների խոսքով՝ վրացական ընկերությանը մեծ թվով տուգանքներ են մուծել, որպեսզի ստանան մեքենաները, հակառակ դեպքում վրացիները սպառնացել են, որ մեքենաները չեն հանձնի, դա էլ հերիք չէ՝ ստացել են վնասված ավտոմեքենաներ:
ArmLur.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ խնդրի և այսօրվա ակցիայիմասին ի սկզբանե տեղյակ են պահել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին:
Նրանք այս պահին պատրաստվում են նամակ փոխանցել Վրաստանի դեսպանին: