ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ Քեթրինի Միհրանի ընկերության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրինգրուպ» ընկերության շուրջնոր զարգացումներ են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գագիկ Բադալյանը եւ պահանջում է, որ գույքը արգելանքից հանեն, եւ այս գործով դատարանում որպես պատասխանողներ հանդես են գալու «Քեթրինգրուպ» ընկերությունը եւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը:

Նշենք, որ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրինգրուպ» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի 2019 թվականի մարտի 29-ի վճռով, սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը` պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ն այդ ընկերության միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել: Նշենք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել»ընկերությունը եւս սնանկ է ճանաչվել:




Լրահոս