Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը սոցկայքի իր էջում անդրադարձել է կորոնավիրուսային վարակին, դրա տարածման համար նպաստավոր պայմաններին:
«Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»,- գրել է Լենա Նանուշյանը: