Չնայած կորոնավիրուսի դեպք Հայաստանում հաստատվել է ընդամենը մարտի 1-ին, սակայն սխալված չենք լինի, եթե նշենք, որ երկու օր անց Հայաստանում իսկապես խուճապ է առաջացել: Իսկ ո՞րն է պատճառը, եւ ինչո՞ւ հասարակությունը պատրաստ չէր այդ լուրին այն դեպքում, երբ ողջ երկիր մոլորակն էր պատրաստվել։
Բանն այն է, որ չնայած նոր տեսակի կորոնավիրուսի դեպքը Չինաստանում հայտնաբերվել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ Իրանում էլ առաջին դեպքը արձանագրվեց փետրվարի 21-ին, սակայն այս ամբողջ ընթացքում Հայաստանում պատկան մարմինները փորձում էին փափուկ բարձ դնել հասարակության գլխի տակ եւ համոզել, թե այն վտանգավոր վիրուս չէ, Հայաստանն ապահովված է, ոչ մի խնդիր առկա չէ: Սակայն այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 1 դեպք, իսկ 9 հոգութեստերի պատասխանները բացասական եկան, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուս չհաստատվեց:
Սակայն համապատասխան աշխատանքներ անելու, Իրանի հետ սահմանը կամ ուսումնական հաստատությունները մեկ օր առաջ փակելու փոխարեն, կարծես թե, անլուրջ մոտեցում ցուցաբերվեց այս ամենին, եւ տպավորություն էր, որ կառավարության անդամները հայտարարություններ էին անում առանց մեկը մյուսիհետ համագործակցելու: Ինչպես հայտնի է, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը թույլ չտալու հարցում վերահսկողություն իրականացնող մարմիններն են Առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Եվ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործել Հայաստան, որոնք,ըստ էության, կարող էին վիրուսիկրող լինել, սակայն նրանց այդ ամենը, կարծես թե,չի հետաքրքրում:
Եվ ավելին՝ մի քանի օրվա իրադարձությունները ցույցտվեցին, որ համագործակցությունն առհասարակ բացակայում է, եւ ուրիշների սխալները փորձում է չեզոքացնել եւ նորությունները հայտնելու բեռնիր վրա վերցնելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, սայթաքումները հիմնականում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեղքով են լինում, իսկ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ձայնն էլ առհասարակ չենք լսում:
Նախ՝ փետրվարի 23-ին Թորոսյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, թե Իրանի հետ սահման փակելու կարիք չկա, եւ, առհասարակ, սահմաններ պետք չէ փակել, սակայն դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հակառակ հայտարարությունը, եւ այն փակվեց որոշակի կանոններով: Իսկ, ահա, մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ուսումնական հաստատությունները փակելու կարիք չկա, եւ ավելին՝իր երկու երեխաներին էլ պատրաստ է դպրոց ուղարկել: Ընդամենը ժամեր անց հաջորդեցին կրկին վարչապետի եւ այս անգամ նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հակառակ հայտարարությունները՝ մեկ շաբաթով ուսհաստատությունների եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքները դադարեցնելու մասին:
Եվ այս իրավիճակում եզրակացությունը մեկն է. հատկապեա այսպիսի իրավիճակներում շատ կարեւոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ:
Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ դիմակների դեֆիցիտի պատճառով, եւ կրկին իրադարձությունների կենտրոնում Արսեն Թորոսյանն էր: Արդեն մեկ շաբաթից ավելի է` Հայաստանի դեղատներում բացակայում են հասարակ դիմակները, իսկ դրանցառկայության պարագայում էլ գներն աստղաբաշխական են: Թորոսյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե դեղատներում վաճառվող հասարակ դիմակները ոչնչիցչեն պաշտպանում: Եվ չնայած դրան՝ արդեն նախօրեին նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, այնուամենայնիվ, խորհուրդ տվեց դիմակ կրել միայն գրիպով մարդկանց հետշփվելիս: Եվ այս ամբողջ պատմության մեջ զավեշտալին այն է, որ նախօրեին, երբ իշխանության ներկայացուցիչները գնացել էին «Գոլդեն Փելիս» հյուրանոց, որտեղ մեկուսացված են կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփված անձինք, դիմակներ էին կրում:
Ինչպես հայտնի է, կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու մոտ, եւ այդ հիվանդության հայտնաբերումից հետո նրա հետ անմիջական կապ ունեցող 31 անձ գտնվում են հատուկ պահման պայմաններում: Սակայն այստեղ ուշագրավ է, որ Թեհրանից Հայաստան ժամանած քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության, որիցհետո էլ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրան, սակայն,պետք է ստուգեին մինչեւ ինքնաթիռից իջնելըեւ արդեն օղանավակայանում։
Ի վերջո, ինչո՞ւ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարվում: Հենց այստեղ է, որպետք է համապատասխան աշխատանքներ անի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ու մեկ առ մեկ ստուգումներ իրականացնի օդանավակայանում: Սակայն, դրա փոխարեն, քաղաքացին անձամբ է դիմել բուժօգնության, երբ հենցտեսչությունըպետք է օդանավակայանում արդեն ունենար տվյալները,ոչ թե սպասեր քաղաքացիների քայլերին: Այդ քաղաքացին իր վարակով 2 օր անարգել շրջել է երկրում, գուցե տարածել վիրուսը, 2 օր անց միայն դիմել բժշկի։
Գաղտնիք չէ, որ այս տեսչությունը մշտապես աչքի է ընկնում իր անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, ու այս իրավիճակը կանխատեսելի էր այնքանով, որ մինչեւ այսօր տեսչության լիազորությունները՝ աշխատանքային գործունեության հետ կապված, կարելի է ասել, դեռ հստակեցված չեն։ Այս տեսչությունը, կարծես թե, աչքի է ընկնում միայն իր ղեկավարների անընդհատ փոփոխությամբ, իսկ կառույցի ֆեյսբուքյան էջ մտնելիս էլ ականատես ենքլինում միայն այլ կառույցների եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Եվ հենց այս իրավիճակն ու գերատեսչությունների ղեկավարների ոչ պատշաճ աշխատանքն են պատճառը, որ անձամբ վարչապետն է գրառումներ անում, ուղիղ եթերներմտնում եւ փորձումնորություններ հայտնել, որպեսզի խուճապ չստեղծվի երկրում: Սակայն այստեղ էլ խնդիրներ կան, քանի որ շատ հաճախ այլ պաշտոնյաների սխալ եւ թերի ինֆորմացիայի պատճառով ոչ շահեկան իրավիճակում է հայտնվում նաեւ վարչապետը:
Այդպես եղավ նաեւ մարտի 1-ին, երբ Փաշինյանը հայտարարեց, թե կորոնավիրուսով վարակված մարդը օդանավակայանից՝տուն, ապա հիվանդանոց է գնացել տաքսիներով, իսկ ժամեր անց Թորոսյանը խոստովանեց, որթերի ինֆորմացիա է հաղորդել վարչապետին:
Ի վերջո, ինչո՞ւ է իրավիճակն այսքան անլուրջ, արդյոք պաշտոնյաներն իսկապե՞ս չեն գիտակցում պահի լրջությունը, թե՞ առաջնորդվում են Թորոսյանի այն վարկածով, թե այս վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ:
Որքան էլ այդպիսի հայտարարություններ են արվում, սակայն այս պահին փաստ է՝ կա կորոնավիրուսով վարակված 1 անձ,
Իսկ որքանո՞վ է պատրաստ Հայաստանը հակավիրուսային միջոցներով. արդեն պարզ է, որ դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ միջոցներ եւ,մյուսկողմից էլ, չկան հստակ հակավիրուսային միջոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առողջապահության նախարարութան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե ոչ մի հատուկ դեղամիջոց չկա, եւ օգտագործվում են հակավիրուսային դեղամիջոցներ եւ ջերմիջեցնողներ:
Հուսանք՝ իշխանություններն այս տարատեսակ ինֆորմացիան հսկողության տակ պահելու համար կստեղծեն մի կենտրոն, որտեղից միայն մեկ անձ ինֆորմացիա կտրամադրի, եւ այն կլինի վերջնական եւ հավաստի:
Նաիրա Հովհաննիսյան