Բաց ռեժիմից մինչև պայմանական․ ԱԱԾ-ն ու Ալրաղացի Լյովիկի գործով գործարքը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ ՀՀ իրավապահները սպասում են Ռուսաստանի պատասխանին՝ Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետ գործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ: ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները, ըստ էության, համագործակցել են ԱԱԾ-ի հետ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն փոխադարձաբար նպաստել է նրանց պատժի կրման հարցում: Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ. ամենայն հավանականությամբ, այդպես է նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի պարագայում: Մյուս մեղադրյալները պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ Հովհաննես Նազարյանը 2017 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է: Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է, իսկ, ահա, 9-ը դատապարտյալ հայտնվել են ազատության մեջ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս