Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել:
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել էր, որ նրան ձերբակալելու որոշում է կայացվել:
ArmLur.am-ն այցելել է Արամ Վարդանյանի տուն՝ պարզելու, թե ինչ է այնտեղ կատարվել:
Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ նշելով, որ երեկոյան իրավապահները մտել են վերջինիս տուն, ըստ էության, խուզարկություն անելու նպատակով։ Իրավապահների մոտ օրինական խուզարկություն թույլտվության որևէ փաստաթուղթ չի եղել։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, որ տակնուվրա անեն Արամ Վարդանյանի տունը, զենք պահեն այդ պահին տանը գտնվող երեխայի վրա։