Նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել Կորսիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում: Այդ մասին հայտնել Է առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS):

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում Է 285:

«ARS-ի մասնաճյուղը հաստատել Է Կորսիկայում COVID-19-ով երեք մարդու վարակվելը… Նրանց վիճակը չի վկայում հիվանդության ծանր ընթացքի մասին»,-ասված Է հայտարարության մեջ, որը Twitter-ում զետեղել Է Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրան:
Նշվում Է, որ բոլոր երեքն Էլ մեկուսացված են Այաչո կոմունայի հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս