Մարտի 12 միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 12-ին, ժամը՝ 11:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32, Չեխովի անվան դպրոցի ետնամաս) տեղի կունենա քննարկում «Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա» թեմայով:
Բանախոսներն են.

ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, տնտեսագետ

ՀԱՅԿԱԶ ՖԱՆՅԱՆ, տնտեսագետ
Միջոցառումը բաց է բոլոր քաղաքացիների համար: Հարցերի ու լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + 374 10 52 01 08 հեռախոսահամարով։

***

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Զանգվածային լրատվության մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկման, որը տեղի կունենա 12.03.2020թ. ժամը՝ 16:00-ին, ՀՀ Ազգային Ժողովի 213 սենյակում: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Պաշտոնական հրավերը տեսեք կից ֆայլում: Հարգանքով՝ ԲՀ խմբակցություն 011-513-205

 

***

Հարգելի գործընկերնե՛ր,

Մարտի 12-ին՝ ժամը 18:00-ին, «Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցի
«Խարբերդ» սրահում տեղի կունենա «Տեխնոլոգիական տենդենցներ ֆինանսական
ոլորտում» խորագրով միջոցառում:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Արմեն
Աբրոյանը և «ԴատաԱրտ» հայաստանյան ընկերության ղեկավար Արսեն Բաղդասարյանը:

Քննարկվելու է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման,
բլոկչեյն տեխնոլոգիաների, մեծ տվյալների վերլուծության ուղղությամբ վերջին
նորամուծությունների կիրառումը ֆինանսական ոլորտում:

Միջոցառումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
հովանու ներքո կազմակերպում է «ԴԱՏԱԱՐՏ» ընկերությունը:

Սիրով հրավիրում ենք լուսաբանման:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն




Լրահոս