Մարտի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկեր

Տեղեկացնում ենք, որ մարտի 12-ին, ժ․11։00-ին՝ Մարիոտ-Արմենիա հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։

Նիստի ավարտին, ժ․12։30-ին կկայանա նիստի արձանագրության ստորագրման պաշտոնական արարողությունը, որից հետո հանձնաժողովի համանախագահները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դռոժժան կպատասխանեն լրագրողների հարցերին /ճեպազրույց/։

Այնուհետև՝ ժ․14։00-ին կմեկնարկի հայ-բելառուսական գործարար համաժողովը, որը կողջունեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դռոժժան։

Հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու միջոցառումները։

Ձեր մասնակցությունը կարևորում ենք ժ․12։30-ին՝ նիստի արձանագրության ստորագրման պաշտոնական արարողությանը և համանախագահների ճեպազրույցին, ինչպես նաև ժ.14։00-ին` հայ-բելառուսական գործարար համաժողովի բացման արարողությանը։

***

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 13-ին, ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան Գ. Նժդեհի 23, նիստերի դահլիճ 9) տեղի կունենա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2002-ին հեռուստաընկերությունը քաղաքական դրդապատճառներով զրկվել է եթեր դուրս գալու հնարավորությունից և հետագայում բոլոր կազմակերպված մրցույթների արդյունքում նույնպես լիցենզիա չի ստացել։ 2019 թ․ դեկտեմբերի 18-ին «Մելտեքս» ՍՊԸ-ն հայց էր ներկայացրել էր Վարչական դատարան՝ 2003 թվականին անցկացված հեռարձակման լիցենզավորման 7 մրցույթների ակտերն առոչինչ ճանաչելու վերաբերյալ։

Հարգանքով՝

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

***

Հարգելի գործընկերներ.
Մարտի 13-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի գործատուների միության
նախագահ, Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Թեմա՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներ և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: Ինչի՞
կարող է հանգեցնել նավթի գնանկմամբ պայմանավորված միջազգային տնտեսական իրավիճակը:
Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հեռ. 098-35-61-21

***
Ի՞նչ է առաջարկում պետությունը աշխատել ցանկացող կանանց

Մարտի 13-ին, ժամը 16։00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում տեղի կունենա բաց քննարկում կանանց համար իրականացվող զբաղվածության երկու պետական ծրագրերի վերաբերյալ․

· աջակցություն աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերին,

· դայակ՝ պետության հաշվին։

Այս ծրագրերն իրականացվում են արդեն երկու տարի։ Որքանո՞վ են դրանք նպաստել կանանց զբաղվածության աճին, ի՞նչ պահանջարկ և ի՞նչ բացեր ունեն այս ծրագրերը, որոնք դուրս են մնացել մեդիայի ուշադրությունից։ Ովքե՞ր են մինչև այժմ օգտվել այս ծրագրերից, ովքե՞ր չեն կարողացել և ինչո՞ւ։

Ծրագրերը կներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Կանանց զբաղվածության խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ կնոջ իրավունքների իրացման կարևորագույն խոչընդոտներից մեկը։ Զբաղվածության տարածքային կենտրոններում 2020թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ հաշվառված է 85.4 հազ. աշխատանք փնտրող, որոնցից կանայք կազմում են 66.3%-ը:

ՄՆԿ-ն լրագրողներին, շահառուներին և պետական մարմնի ներկայացուցիչներին քննարկումների, հարց ու պատասխանի բաց հարթակ է առաջարկում։
Քննարկումը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (Արշակունյաց 3, վերջին հարկ) ժամը 16։00: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 58 36 20:
———
Քննարկումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: #MICE




Լրահոս