Նիստն ավարտվեց. Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հանրապետությունում գրանցվել է նաև կորոնավիրուսի երկու դեպք: Վարչապետը հայտնել էր նաև, որ ընդհատում է արձակուրդը: Այսօր տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Քիչ առաջ նիստն ավարտվեց: Նիստին մասնակցել են բոլոր նախարարները, ինչպես նաև Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամները: Քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ:

 




Լրահոս