Ոստիկանության զորքերի գեներալը «Զվարթնոց»-ում խնդիրներ է ունեցել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության նախկին պաշտոնատար անձանցից մեկը, որը «Մարտի 1»-ի գործով վկա է եղել եւ դեռեւս 2008 թվականին հարցաքննվել է ՀՔԾ-ի կողմից, «Զվարթնոց» օդանավակայանում խնդիրներ է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության զորքերի նախկին պաշտոնատար անձը «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է գնալ Եվրոպական երկիր , սակայն նրան բացատրել են, որ ինքը չի կարող լքել երկիրը: Պաշտոնատար անձը ասել է, թե երկիրը լքում է, քանի որ հրավեր է ստացել տոնական միջոցառման մասնակցելու: Սակայն վերջնիս բացատրել են, որ չի կարող լքել երկիրը, վկա է «Մարտի 1»-ի գործով:

Ոստիկանության զորքերի գեներալ – լետենատը իրավապահներին բացատրել է, որ ինքը մեկնում է երկրից վերադառնալու նպատակով, եւ, առհասարակ, իրեն որեւէ հիմք չունեն թույլ չտալու լքել երկիրը: Եվ, ահա, երկար բացատրություններից եւ բանակցություններից հետո ոստիկանության պաշտոնյային թույլ են տվել դուրս գալ երկրից: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության զորքերի գեներալը արդեն վերադարձել է Հայաստան: Դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի գործով անցնող վկաներին եւս պահում է իր տեսադաշտում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս