Վրաստանում արգելել են երթևեկել երթուղային տաքսիներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարության որոշմամբ, մարտի 18-ից արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: Այս մասին, ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, կառավարությունում անցկացված կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Գախարիան նշել է, որ կգործեն միայն ավտոբուսները և մետրոն, որոնք պարտադիր կարգով պետք է ախտահանվեն ամեն օր:

Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, այստեղ մարդիկ իրար ավելի մոտ են նստում, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը:

«Այսօր փաստացի անցնում ենք վիրուսի տարածման փուլին, ինչը նշանակում է, որ վարակվածների քանակն ավելանալու է: Էպիդեմիայի կասեցման փուլից անցնում ենք տարածման փուլ»:




Լրահոս