Երեւանի ավագանու վաղվա՝ մարտի 19-ի նիստը չի չեղարկվի:
Երեկ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով. «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:
Լրագրող գործընկերներին խնդրում ենքնիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»: Եվ չնայած ասվում է, որնիստն անցկացվելու է ավելի լայն տարածքում, քան մինչ այս, եւ բոլոր հարմարություններով հագեցած, սակայն ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները երեկ եւ նախորդ օրերինկոչ էին անում հետաձգել նիստը կամ այն անցկացնել հեռահար տարբերակով, բայց ականջալուր չեղան:
Նշենք, որ արտակարգ դրությամբ նախատեսված է, որ չեն կարող անցկացվել հավաքներ, որի մասնակիցների թիվը գերազանցում է 20-ը, բայց դա չի վերաբերում պետական համակարգի աշխատանքին,այսինքն՝ ավագանու նիստը արտակարգ դրության ռեժիմըչի խախտում: Սակայն ավագանու մի քանի անդամներ սոցիալական ցանցի իրենց էջերում հայտարարել են, թե չեն մասնակցելու այդ նիստին:
Այսպիսով, վաղը կայանալիք Երեւանի ավագանու նիստում ընդգրկված է 19 հարց:
«Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներում գրել էր, որ բուռն կարող ենանցնել 2019 թվականի բյուջեի նախագծի ու կատարողականի քննարկումները: Այս ընթացքում ավագանու անդամները բազմիցս բարձրաձայնել են, որ բյուջեն թերակատարվել է, իսկ կատարողականում ներառված հարցերի մեծ մասն էլ չեն կատարվել: Նախորդ համարներում մանրամասներ ներկայացրել էին, թե հատկապես որոլորտներում են թերակատարումներ եղել եւ ինչու, սակայն նկատենք, որ դրանք բազմաթիվ են: Եվ հատկապես ուշագրավ թերացումներեն եղել զբոսաշրջության ոլորտում:
Նշենք, որ օրակարգում, ի թիվս այս հարցերի, կան նախագծեր, որոնք վերաբերում են մի քանի հասարակական կազմակերպություններին արտոնություններ տրամադրելուն: Օրինակ՝ արտոնություններ կտրամադրվեն Հայաստանի նկարիչների միավորումին, խուլերի, կույրերի միավորումին, ինչպես նաեւ Ժուռնալիստների միությանը կտրվեն գույքահարկի գծով արտոնություններ: Օրինակ՝ Պուշկինի փողոցի վրա գտնվող Ժուռնալիստների միության շինության նկատմամբ կսահմանվի գույքահարկի արտոնություն` 6 մլն դրամի չափով:
Բացի այդ, ավագանու նիստի օրակարգում նաեւ ընդգրկված է Երեւանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը: Ըստ այդմ, ավագանու որոշման պարագայում այն կտեղադրվի Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երեւանում տեղադրել նրա արձանը՝ դրանով իսկ ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաեւնշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաեւ կհոգա արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Բացի այդ, օրակարգում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրողեւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»: Ավագանու նիստում կքննարկեն նաեւ թուլատրել մի քանի ընկերությունների շարունակել ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը: Հատկապես ծառայողական ավտոմեքենաների հարցի շուրջ կրկին կարող են հետաքրքիր քննարկումներ ծավալվել՝ հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ տարվում է ավտոկայանատեղիների շուրջ:
Իսկ ընդդիմադիր պատգամավորները հիմնականում սպասում են բյուջեի եւ կատարողականի շուրջ քննարկումներին, քանի որ, ինչպես նշեցինք, թերացումներն իսկապես շատ են: Հավելենք, որ նիստին ներկա են լինելու նաեւ վարչական շրջանների ղեկավարները, եւ նիստի ավարտին պետք է տեղի ունենա հարցուպատասխան: Եվ հաշվի առնելով նախորդ փորձերը՝ այն կարող է երկար տեւել:
Նաիրա Հովհաննիսյան