«Մանչեստեր Յունայթեդը» ջանք չի խնայի 16-ամյա ֆուտբոլիստին ձեռքբերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել «Բիրմինգեմ Սիթիի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմի տրանսֆերը: Ըստ անգլիական Daily Mail-ի մանկունյանցիները պատրաստ են անգլիացի կիսապաշտպանի համար առաջարկել 30մլն եվրո: Չնայած նրան, որ Բելինգեմի համար մղվող պայքարում բացահայտ ֆավորիտը գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ն է, Ուլե Գունար Սուլշերի եւ Էդ Վուդվորդի համար 16-ամյա պատանու հետ առաջիկա ամռանը համաձայնության գալը առաջնահերթություն է: Ֆուտբոլիստը Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում դարձել է 4 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս