Անգլիական «Մանչեստեր Սիթին» Ազգային առողջապահական ծառայությանը առաջարկել է իր տնային մարզադաշտը` «Էթիհադը» օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Daily Mail-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ընդունել է առաջարկը եւ արդեն հաջորդ շավաթվանից մարզադաշտը կսկսվի օգտագործել վարակի կանխարգելումը նպաստելու համար:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պայքարում ավելի վաղ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կամավորական աշխատանքի էր անցել Լոնդոնի «Էնֆիլդ» անունը կրող բարեգործական կազմակերպությունում եւ օգնություն բաժանել Էնֆիլդ թաղամասում ապրող տարեցներին:
Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19,522-ի, որոնցից մահացել են`1,228-ը, իսկ բուժվել`135-ը:
Էդմոն Մարտիրոսյան