«Մանչեստեր Սիթին» խնդիրներ չունեցավ «Սաուտհեմփթոնի» հետ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Սիթիի» Էթիհադ մարզադաշտում կայացավ հանդիպում` «Մանչեստեր Սիթիի» և «Սաուտհեմփթոնի» միջև:

«Քաղաքացիները» բավականին համոզիչ հաշվով հաղթեցին հյուրերին և բարձրացան մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական` 70 միավորով: Նրանք առաջատար «Լիվերպուլից» հետ են մնում միայն մեկ միավորով, սակայն լիվերպուլցիները դեռ մեկ խաղ էլ ունեն իրենց ակտիվում անցկացնելու: Իսկ ահա լոնդոնյան «Չեսլին» իր հերթին ունի 69 միավոր և մեկ խաղ էլ պակաս:

«Մանչեստեր Սիթի» (Մանչեստեր) – «Սաուտհեմփթոն» (Սաուտհեմփթոն) 4:1

Գոլերը՝ Տուրե` 3 (1:0,11մ.), Լամբերտ`37 (1:1,11մ.), Նասրի`45+1 (2:1), Ձեկո`45+4 (3:1), Յովետիչ`81(4:1):




Լրահոս