Աժ պատգամավոր Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջձում գրում է.
ԼԱՎ ԼՈՒՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար
Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված է։ Պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից կարող են դիմել աջակցության համար ու ստանալ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանությանը։
✅Ովքեր կարող են լինել միջոցառման շահառու (աջակցություն ստանալ)
01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատող և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:
?Պարզաբանում. Տնտեսվարողների աշխատավարձի փաստացի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը և ավելացված աշխատավարձի ֆոնդը։
⛔️Ովքեր չեն կարող լինել միջոցառման շահառու (բացառություններ)
5-րդ միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները։
?Աջակցության չափը
Օժանդակության չափը կազմելու է աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդի 16-20 տոկոսը։Հաշվարկի մեխանիզմին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-gov.am/…/f…/decrees/kar/2020/03/359-%D4%BC.pdf ։
➡️Ինչպես դիմել (քայլերի հերթականությունը)
1․ Ապրիլի 1-ից սկսած մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվության ներկայացումից հետո տնտեսվարողը, ծրագրի պայմաններին բավարարելու դեպքում, ՊԵԿ էլեկտրոնային համակարգի իր էջին ստանալու է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։
2․ Ծանուցումը ստանալուց հետո տնտեսվարողը նույն համակարգում առկա նոր ձևանմուշով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու համար։
3․ Դիմումի ներկայացումից հետո դրամաշնորհը շահառուի բանկային հաշվին փոխանցվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։