Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մենամարտը հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-249-ի շրջանակներում ապրիլի 18-ին նշանակված Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մենամարտը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին իր պաշտոնական էջում հայտնել է Խաբիբը.«Ես նստած եմ տանը կարանտինի մեջ եւ հետեւում եմ մարդկանց արձագանքներին կապված ստեղծված իրավիճակի հետ: Ստացվում է, որ ամբողջ աշխարհը պետք է մեկուսանա, բոլոր երկների կառավարությունները, աշխարհի հայտնի մարդիկ հորդորում են մնալ տանը վարակի տարածումը կանխելու նպատակներով, իսկ Խաբիբը պետք է մարզվի, իսկ հետո թռչի ողջ աշխարհով ` վտանգելով իր կյանքը հանուն մենամարտի՞:

Ես ամեն ինչ լավ հասկանում եմ եւ ձեզանից քիչ չեմ վշտացած մենամարտի չեղարկման պատճառով: Ես էլ շատ պլաններ ունեի մենամարտից հետո, բայց այս իրավիճակը կառավարել չեմ կարող: Գերտերություններն ու խոշորագույն կազմակերպությունները շոկի մեջ են աշխարհում կատարվող իրադարձություններից, ամեն ինչ անկանխատեսելի է. իրավիճակը փոխվում է ամեն օր, սակայն Խաբիբը պետք է կռվի՞, այդպե՞ս է ստացվում: Պահպանեք ձեզ եւ պատկերացրեք ձեզ իմ փոխարեն»,- գրել է Խաբիբ Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ այս մենամարտը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս