ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անվճար ուսուցման ընդունելության տեղերն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար անվճար ուսուցման ընդունելության տեղեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերն արհեստագործական մասնագիտական կրթական ծրագրով ավելացել են 600-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 1439-ով: Մեզ հայտնի դարձավ, որ սա պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019-2020 ուսումնական տարում, 2018-2019-ի համեմատ, նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նվազել էին 377-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 1413-ով:

Պարզվում է՝ տեղերն ավելացվել են հիմնականում Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներ հանդիսացող եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով, մասնավորապես, մեղվաբուծության հետ կապված ավելացել է 10-ով՝ 30 տեղը դարձել է 40, իսկ անասնաբուժությունը՝ 113-ից 154։ Ջերմային տնտեսության գծով 44 տեղը դարձել է 55։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս