Կարանտինի ընթացքում օրս անցկացնում եմ ընկերներիս հետ, եթե այսպես շարունակվի ոչ միայն «կքյասիբանամ», այլ նաև հարբեցող կդառնամ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դուդակահար Կամո Սեյրանյանը՝ անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանը և տանը մեկուսանալուն։
«Ամեն օր գնում եմ իմ այգին, շաբաթօրյակներ եմ կազմակերպում,օրս անցկացնում եմ ընկերներիս հետ, իհարկե, նրանց հետ, որոնց վրա վստահ եմ»,-նշում է նա։
Նրա կարծիքով՝ համաշխարհային այս պանդեմիան շատ լուրջ մարտահրավեր է աշխարհի համար։
«Չգիտեմ, թե մինչև երբ այս ամենը կշարունակվի, սա շատ լուրջ համաշխարհային խաղ է»։
Կամո Սեյրանյանը մեզ հետ զրույցում հայ ազգին մաղթում է խաղաղություն, առողջություն, մասնավորապես ավագ սերունդի ներկայացուցիչներին, ովքեր գտնվում են ռիսկային գոտում։
Լիդա Եղիազարյան