ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Սեյրանյանի դստեր ամանորյա նվերը երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը՝ Սեդա Սեյրանյանը, Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, իր երկրպագուներին է ներկայացրել հայտնի Have Yourself a Merry little Christmas  երգի cover տարբերակը։ Այս կատարումն արդեն նրա թվով չորրորդ ձայնագրությունն է։ Առաջին ձայնագրությամբ նա ներկայացել է 2018 թվականին՝ Ամանորին՝ Արիանա Գրանդեի «Santa tell me» երգով՝ այն ներկայացնելով իր տարբերակով։

Սեդա Սեյրանյանը սովորում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 12-րդ դասարանում։ Երգարվեստով զբաղվում է մոտ 4 տարի։ Երաժշտական տվյալներն ի հայտ են եկել 12 տարեկանում (գենետիկան ևս իր գործն արել է)։




Լրահոս