ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կամո Սեյրանյանի դուստրը ներկայացրել է աշխարհահռչակ երգի Cover տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեդա Սեյրանյանը սովորում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 12-րդ դասարանում։ Երգարվեստով զբաղվում է մոտ 4 տարի։ Երաժշտական տվյալներն ի հայտ են եկել 12 տարեկանում (գենետիկան ևս իր գործն արել է՝ նա ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրն է)։

Բիլլի Այլիշի «idontwannabeyouanymore» երգը երգչուհու՝ թվով երրորդ ձայնագրությունն է։ Առաջին ձայնագրությամբ նա ներկայացել է 2018 թվականին՝ Ամանորին՝ Արիանա Գրանդեի «Santa tell me» երգով՝ այն ներկայացնելով իր տարբերակով։

Երկրորդը հեղինակային երգ է եղել, որը Սեդան առաջին անգամ կատարել է անցյալ տարի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր հոր՝ Կամո Սեյրանյանի մենահամերգին։ Երգը հատուկ գրվել է այդ օրվա համար և կոչվել «Ծիրանափող»։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կարեն Անանյանը։

Ս. Սեյրանյանը ընթերցողի դատին է ներկայացնում Բիլլի Այլիշի (Billie Eilish) «idontwannabeyouanymore» երգը։




Լրահոս