Իսպանական Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը Բելգրադի ոստիկանության կողմից կանչվել է հարցաքննության` կարանտինը խախտելու համար: Նշվում է, որ ֆուտբոլիստին սպառնում է տուգանք եւ ազատազրկում մինչեւ 3 տարի:
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչին նկատել էին Բելգրադի փողոցներում: Ֆուտբոլիստը պատճառաբանել է, որ տեղյակ չի եղել պարտադիր ինքնամեկուսացման մասին եւ դուրս է եկել գնումների: Ավելի վաղ հարձակվողը Մադրիդից Բելգրադ էր մեկնել ընկերուհու ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար:
Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի պատճառով դադարեցված են եվրոպական բոլոր ֆուտբոլային առաջնությունները` բացառությամբ Բելառուսի առաջնության:
Էդմոն Մարտիրոսյան