«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է 500 կարիքավոր ընտանիքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր»հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագիր է իրականացնում Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երևան իմ սեր»հիմնադրամը։

«Ավելի քան 500 ընտանիքների հատկացվում է առաջնային անհրաժեշտության սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք,հիգիենայի պարագաներ, դեղորայք, գրենական և նկարչական պիտույքներ:

«Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինհաշմանդամներին, հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ևսահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիներին, ուստի հիմնադրամնառաջնահերթ է համարում աջակցության տրամադրումը հենց այդ խմբերումընդգրկված անձանց և նրանց ընտանիքներին: «Այս ծրագրի շահառուներն են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքերում ապրող, սոցիալապես անապահով ավելի քան 250 ընտանիք, մեր «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնում ծառայություն ստացող հաշմանդամություն ունեցող ամենակարիքավոր 150 երեխաների ընտանիքները, «Երևան իմ սեր» հիմնադրամի «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված 100 զինհաշմանդամներ: Նշեմ, որ արտակարգ դրության հաստատումից դեռ ամիսներ առաջ՝ երբ այս վարակի մասին խոսակցության անգամ չկար, մենք արդեն Երևանում ուսումնասիրություն էինք իրականացրել և ստեղծել զինհաշմանդամների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազա»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Որպեսզի սոցիալական աջակցությունն ավելի հասցեական և ըստ անհրաժեշտության լինի, հիմնադրամը Երևանում և Տավուշում իրականացրել է կարիքների գնահատում, փորձել հասկանալ՝ թե սննդամթերքից ու հիգիենայի պարագաներից բացի, ծրագրի շահառուներն ինչի կարիք ունեն, քանի որ զինհաշմանդամներից ու հաշմանդամություն ունեցող երեխաներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը:




Լրահոս