Չեմ կարծում, թե հակառակորդը, ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա կդիմի արկածախնդրության։ Այսօրվա Ադրբեջանի իշխանություններրը չեն գնա նման քայլի, քանի որ ապրիլյան պատերազմն իրենց համար դաս է եղել։ Այս ամսին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակ է հայտնել «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի սահմանային լարված իրավիճակին։
«Միշտ էլ դիվերսիոն փորձեր կատարվել են, միշտ էլ զոհեր, վիրավորներ ունեցել ենք»,-ասաց նա։
Հարցին՝ Պարո՛ն Պետրոսյան, վերջին շրջանում բանակում զինվորիների աղմկահարույց մահվան դեպքերին ինչպե՞ս եք արձագանքում։ Նա պատասխնեց․
«Բանակում «բեսպրիդել» հասկացողություն ընդհանրապես չի կարող լինել, իհարկե արտոնյալներ եղել են նախկին իշխանություններից մնացած, որոնց բանակի ապակայունությունը ձեռք էր տալիս, ինչ-որ տեղ նաև ձեռքները հասնում էր բանակին, իսկ հիմա իմ կարծիքով վիճակն ավելի կայուն է, քանի որ իշխանությունները փորձում են փակել ճեղքը, որտեղից նրանց ճիրանները հասնում էր։ Հիմա բանակի նկատմամբ ուշադրությունը շատ ավելի բարձր է, որը շատ կարևոր է, և բանակն ինչքան քաղաքական վայրիվերումներից հեռու պահենք, այնքան լավ մեզ համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ կա նախկին իշխանություններից մնացած մի ստվար զանգված, որի կարծիքով այսօրվա իշխանության ձախողումն իրենց հաղթանակն է։
«Եվ ես այդ մարդկանց, բացի դավաճանից, այլ բան չեմ կարող ասել։ Այսօր բոլորը պետք է բանակին աջակցեն` նեգատիվ երևույթներն արմատախիլ անելով, իսկ միջանձնային հարաբերությունները միշտ էլ խնդիրներ առաջացրել են, օրինակ այն դեպքում, երբ մի զինվորը մի քանի անգամ արձակուրդ է գնում, իսկ մյուս զինվորն ընդհանրապես զրկված է լինում տուն գնալու հնարավորությունից, քանի որ այն զինվորի նման ծանոթներ չի ունեցել զորամասում»,-հավելեց Ռազմիկ Պետրոսյանը։
Լիդա Եղիազարյան