ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորի աշխատասենյակի վրա կրակոցից ամիսներ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքից անցել է 3 ամիս, սակայն մինչ օրս իրավապահները չեն բացահայտել, թե ով կամ ինչու կրակեց դատավորի աշխատասենյակի պատուհանին: Հիշեցնենք, որ Հայաստանում աննախադեպ միջադեպ էր արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին:

Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը:

Վերջինս հայտնել էր, թե արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել: Ինչեւէ, դեպքից հետո հարուցվեց քրեական գործ, եւ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում , սակայն իրավապահներին դեռեւս չի հաջողվել բացահայտել, թե ով կամ ովքեր համարձակվեցին նման քայլի դիմել: Հուսանք՝ այս դեպքն էլ մյուս դեպքերի նման չի մնա քննիչների դարակում, եւ իրականությունը կբացահայտվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս