ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Թաթոյանը հաշվետվությամբ կգա Ազգային ժողով․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է լինելու: Հանձնաժողով է գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն` իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ շատ թեժ քննարկում է սպասվում հանձնաժողովում, քանի որ պաշտպանը այս ժամանակահատվածում շատ ոլորտներում է ուսումնասիրություններ իրականացրել ու այն պետք է ներկայացնի հանձնաժողովականներին: Հանձնաժողովը պետք է հաշվետվությունը քննարկի, քանի որ այն պետք է ընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Մեր տեղեկություններով՝ հաշվետվությունում Արման Թաթոյանը անդրադառնալու է քրեակատարողական հիմնարկներում կատարվող դեպքերին, հոգեբուժական հաստատություններին, քաղաքական ազատություններին ՀՀ-ում, զանգվածային լրատվության միջոցների ազատությանը, մանկատներին, բժշկական հաստատություններին, կանանց եւ երեխաների հանդեպ բռնությանը եւ այլն, այսինքն՝ այս ժամանակատվածում տեղի ունեցած բոլոր այն մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովում եւս պատրաստվում են Թաթոյանի ներկայացվելիք հաշվետվությանը, որպեսզի համապարփակ հարցեր ուղղեն պաշտպանին՝ հասկանալու համար, թե որքանով է աճել ՀՀ-ում բռնությունը նշված ոլորտներում: Իսկ արդեն մայիսին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում Արման Թաթոյանը կպատասխանի հայրենի օրենսդիրների հարցերին իրենց կատարած ուսումնասիրությունների, հանգած եզրակացությունների վերաբերյալ: Ի դեպ, նշենք, որ խորհրդարանում Արման Թաթոյանին օբյեկտիվ պաշտպան են համարում, ինչի համար էլ, շատերի կարծիքով, վերջինիս ուսումնասիրությունները իրական են ու բխում են այն իրավիճակից, որն առկա է Հայաստանում:

Չնայած այն հանգամանքին, որ Արման Թաթոյանը նախկին իշխանությունների ժամանակ է ընտրվել որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց Աժ-ում թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը նրան համարում են օբյեկտիվ գնահատականներ հնչեցնող պաշտպան: Բայց թե այդ օրերին ինչ տեղի կունենա իրականում, ինչ հարցեր կհնչեն, ու ինչ պատասխաններ կտրվեն, դեռեւս դժվար է ասել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորրյան




Լրահոս