Ապրիլի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք ձեզ լուսաբանելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առցանց քննարկումը, որի ընթացքում կհայտարարվեն 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները:

Բանախոսներն են՝

Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

Վարդան Գրեգորյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ

Մարգարիտ Բարանկիցե՝ «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր

Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Futures Studio-ի ֆեյսբուքյան էջում:

Քննարկման լեզուն՝ անգլերեն, կապահովվի նաև հայերեն և ռուսերեն թարգմանություն: Քննարկման հայերեն կամ ռուսերեն տարբերակին միանալու համար, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:

Հարցադրումներ. բանախոսներին ուղղված հարցերը խնդրում ենք ուղարկել նախապես՝ ապրիլի 23-ին, մինչեւ ժամը 20:00-ը [email protected] էլ. հասցեին:

Մենք կսպասենք ձեր մասնակցությանը առցանց քննարկմանը:

Շնորհակալություն համագործակցության համար:




Լրահոս