Պարետի նոր որոշումը․ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում սահմանափակումները կերկարացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ,

Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում

2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:

ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:

Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու եւ պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»:




Լրահոս