Մենք չէինք պատկերացնում,որ տեղական դեպք կարող ենք ունենալ․ Մարալիկի Բժշկական կենտրոնի տնօրենի պատասխանը՝ Արսեն Թորոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ամբողջ ուշադրությունը միտված է եղել արտերկրից եկող քաղաքացիների ուղղությամբ, մենք չէինք պատկերացնում,որ տեղական դեպք կարող է ունենանք, ոչ մեկիս մտքով չէր անցնում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Մարալիկի Բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը՝ անդրադառնալով Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին, թե Մարալիկի և Վարդենիսի Բժշկական կենտրոնների բուժանձնակազմը լավ չեն հետևել նախարարության ցուցումներին։

«Մեր առաջին հիվանդը, ով մահացավ կորոնավիրուսից, ուներ քրոնիկ տարբեր հիվանդություններ, նա եկել է պոլիկլինիկա, ստուգումներ է անցել, բայց նա չի եղել մեր հսկողության տակ, չի ունեցել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ։ Ես անձամբ իրեն զննել եմ»,-ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք մտավախություն ի վերջո չի եղել, քանի որ կորոնավիրուսն արդեն թափանցել էր տարածաշրջան և հավանականությունը մեծ էր վիրուսի տարածման։

«Ավելի շատ մենք սպասում էին, որ դրսից պետք է գար հիվանդությունը։ Այդ հիվանդը ուներ սիրտ-անոթային հիվանդություններ, և մենք չէինք մտածում, որ նա կարող է վարակված լինել։ Եվ հենց այստեղ է պատկերը խախատվել։ Հիվանդանոցը հագեցած է եղել արտահագուստներով, պաշտպանիչ, ախտահանիչ բոլոր միջոցներով։ Ինչ հնարավոր եղել է, արել ենք։ Իսկ ո՞նց է պատահել , որ մյուս հիվանդանոցների բժիշկները նույնպես վարակվել են։ Պացիենտներն ունեցել են տարբեր հիվանդություններ, ոչ կորոնավիրուսի սիմպտոններ»,-հավելեց Մարալիկի Բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Մարալիկի և Վարդենիսի բժշկական կենտրոնները փակվել են՝ մեծ թվով բուժաշխատողների վարակվելու պատճառով։ Երկու համայնքներում էլ մուտքն ու ելքը սահմանափակվել են։

Լիդա Եղիազարյան




Լրահոս