Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է գլխավորի անգլիական «Նյուքասլ Յունայթեդը», հաղորդում է Sky Sports-ը: Նշվում է, որ «Կաչաղակների» ղեկավարությունը պատրաատ է արգենտինացի մասնագետին վճարել տարեկան 21,7մլն եվրո աշխատավարձ:
Պաշտոնապես անգլիական ակումբի սեփականատերը դեռեւս շարունակում է մնալ միլիարդատեր Մայք Էշլին, սակայն արդեն հայտնի է, որ նա համաձայնել է ակումբը վաճառել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ֆոնդին, որը կառավարվում է արքայազն Մուհամեդ Սալմանի կողմից: Կողմերի միջեւ գործարքը համաձայենցվել է 342,7մլն եվրոյի դիմաց, սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարության կողմից գործարքը դեռեւս չի հաստատվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է նաեւ չինական «Դալյան Իֆանի» բոսս Ռաֆա Բենիտեսը:
Էդմոն Մարտիրոսյան