Armtimes.com-ը գրում է, որ այսօր Դեբեդ գետի վարարման հետեւանքով ջրի մակարդակը բարձրացել է, քշել տանելով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նորակառույց ճանապարհի մի հատված:
Ճանապարհի մյուս հատվածին եւս փլուզման վտանգ է սպառնում:
Այս պահին տեղում են փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները, մարզպետարանի ներկայացուցիչները ու ճանապարհային ոստիկանները:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Այս պահին մասնագետները քննարկում են խնդրի թեկուզ ժամանակավոր լուծման տարբերակները:
Կա մեծ վտանգ, որ գետի վարարաման հետեւանքով վնաս կպատճառվի միջպետական ճանապարհին:
Հիշեցնենք, որ չդադարող հորդառատ անձրեւները մարզի տարբեր հատվածներում դարձել են քարաթափումների, սողանքի ու փլուզումների պատճառ: