Ուկրաինայում կարգելվի 5 ռուսական հեռուստաալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ITAR-TASS-ի փոխանցմամբ` Ուկրաինայում դադարեցվում է 5 ռուսական հեռուստաալիքի` Россия1, Россия 24, ОРТ, РТР Планета և НТВ-Мир հեռարձակումը:

Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհուրդը նման որոշումը բացատրում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` «Ազգային անվտանգության, ինքնիշխանության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման անհապաղ միջոցների մասին» որոշումը կատարելու անհրաժեշտությամբ:




Լրահոս