Դատարանն արգելել է ռուսական 4 հեռուստաալիքների հեռարձակումն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի դատարանը վճռել է դադարեցնել Ուկրաինայի տարածքում ռուսական RTR-Planeta, NTV-Mir, Rossia-24 և TV Centre-International (ТVС) հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ խորհուրդը հայց էր ներկայացրել ռուսական այդ ալիքները Ուկրաինայի տարածքում բազմաալիքային ցանցերում արգելելու վերաբերյալ:

«Այդ ընկերությունների հեռարձակման արգելքի վերաբերյալ դատարանի որոշում կա»,- հայտնել են մամլո ծառայությունից: Որպես պատճառ բերվում է, որ նշված ալիքների ծրագրերի բովանդակությունը չի համապատասխանում ուկրաինական և եվրոպական օրենսդրություններին:




Լրահոս