«Լիվերպուլ»-ը մոտ է Բալոտելիի տրանսֆերը գնելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին պատրաստվում է  հանդես գալ «Լիվերպուլ»-ի կազմում: Չնայած «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել էր, որ Բալոտելին մնալու է ակումբում, այնուամենայնիվ  իտալացի ֆուտբոլիստն արդեն մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն:

Ֆուտբոլիստի գործակալը՝ Մինո Ռայոլան, մեկնել է Անգլիա, որպեսզի բանակցություններ վարի «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 18 մլն եվրո, իսկ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:




Լրահոս