Սեյրան Օհանյանը զրուցել է վիրավոր զինծառայողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին եւ պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն էր:

Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների եւ բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով եւ առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:




Լրահոս