ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների պայքարին. մեծ թվով ոստիկաններ են բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշցիների աջակիցները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ օրեր շարունակ Կիրանցում փակ են պահում ճանապարհը՝ բողոքելով իշխանության՝ Ադրբեջանին միակողմանի տարածքներ հանձնելու գործողություններից։

 

   

 




Լրահոս