ՀԱԿ-ը սատարում է եվ դատապարտում. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպը։ Հայտարարության մեջ ասված է. Երեկ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների խմբի վրա ոստիկանության կողմից տեղի է ունեցել ապօրինի հարձակում, ուժի գործադրում, որի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Ակտիվիստների այս նախաձեռնությունն իր հաստատակամությամբ, տևականությամբ և գրանցած հաջողություններով, որպես քաղաքացիական հասարակության կառուցման հերթական մի աղյուս, կարող էր դառնալ օրինակելի, ինչը և սպառեց վարչախմբի համբերությունը։ Իշխող վարչախմբի համար ամենավտանգավոր բանը հենց քաղաքացիական հասարակության ձևավորումն է, տարբեր ոլորտներում քաղաքացիների նախաձեռնողականության աճը, նրանց պայքարը ինչպես առանձին խնդիրների լուծման, այնպես էլ իշխանության ապօրինությունների դեմ։ Հայ Ազգային Կոնգրեսը սատարում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին և դատապարտում նրանց նկատմամբ ոստիկանական ապօրինությունները։ Կատարվածի անմիջական մեղավորը, սակայն, իշխող վարչախումբն է՝ Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որի ձեռքում էլ ոստիկանությունը դարձել է բութ մի գործիք։ Քաղաքացիական բազմաբնույթ շարժումները, նախաձեռնությունները իրական որևէ արդյունք չեն ունենա, եթե դրանք չեն տեղավորվում ընդհանուր քաղաքական կոնտեքստում։ Նմանօրինակ որևէ խնդիր կարող է արմատապես լուծվել միայն օրինական, քաղաքական բնութագիր ունեցող իշխանության պայմաններում։ Գործող վարչախումբը այդպիսի իշխանության հակոտնյան է, ուստիև քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները ևս, իրենց արդյունավետության տեսակետից, առաջնահերթ մեկ խնդիր պետք է ունենան՝ այդ վարչախմբի վերացումը։




Լրահոս