«Ռեալ»-ը կամային հաղթանակ տոնեց «Բարսելոնա»-ի նկատմամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացեց «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը:  Հաշիվը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց Կրիշտիանու Ռոնալդուն: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:

50-րդ րոպեին Պեպեն  առաջ մղեց մադրիդցիներին: Դրանից 11 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խփեց երրորդ գոլը:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 35 (11մ.), Պեպե, 50, Քարիմ Բենզեմա, 61 – Նեյմար, 4




Լրահոս