«Բարսելոնան» նոր մարզիչ կընտրի ապրիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնան» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածուների հարցում, Diario Sport-ը։

Իսպանիայի չեմպիոնի կարճ ցուցակում են Թոմաս Տուխելը («Բավարիա»), Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն»), Յուլիան Նագելսմանը (Գերմանիայի հավաքական) և Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետները դեմ չեն գլխավորել «Բարսելոնան»։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկար մտածել և վերջնական որոշում կկայացնի ապրիլին։ Առաջիկայում «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կսկսի բանակցել մարզիչների հետ։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է թիմից:




Լրահոս