Լուիս Էնրիկեն վստահ է, որ ՊՍԺ-ն հաղթելու է «Բարսելոնային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ իր թիմը հաղթելու է կատալոնական «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում:

«Իմ թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթել: ՊՍԺ-ն երբեք չի անցել հաջորդ փուլ դիմակայության առաջին մրցավեճում տնային պարտությունից հետո, բայց վաղը կլինի այն օրը, երբ մենք կանենք դա: Համոզված ենք, որ բեկելու ենք դիմակայության ընթացքը։

Առաջին հանդիպումը շատ ծանր էր, արդյունքը չի արտացոլում այն, ինչին մենք արժանի էինք։ Մենք ընկնում ենք, բայց հետո նորից ոտքի ենք կանգնում։ Վերջին մարզումներին ֆուտբոլիստները հիանալի տեսք ունեին։

Մեզ հաջողվել է գերազանց նախապատրաստվել հանդիպմանը»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քառորդ եզրափակչի առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոնը տանը 2-3 հաշվով զիջել էր Իսպանիայի չեմպիոնին:

«Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր:




Լրահոս